Սերգեյ Գալիցկի. Հպարտ եմ, որ հայ եմ

13:41   12 դեկտեմբերի, 2013

75 տոկոսով ռուս եմ, 25 տոկոսով՝ հայ, ասել է ռուսական «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը «Радио Маяк»-ի եթերում պատմել է իր հայկական արմատների մասին:

«75 տոկոսով ռուս եմ, 25 տոկոսով՝ հայ: Քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք չգիտեմ հայերեն, սակայն հպարտ եմ, որ հայ եմ»,- ասել է Գալիցկին:

Հիշեցնեն, որ Գալիցկին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ 2011-ին դանիական «Ռանդերսից» «Կրասնոդար» տեղափոխության գլխավոր նախաձեռնողներից էր: 2012-ին Մովսիսյանը «Կրասնոդարից» տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»:

Սերգեյ Գալիցկին ծնվել է Սոչիի արվարձաններից մեկում՝ Լազարեւսկում: Նրա իսկական ազգանունը Հարությունյան է: Ամուսնությունից հետո Սերգեյն այն փոխել է կնոջ ազգանունով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։