Յուրգեն Կլոպ. Գրոսկրոյցը կարող է գարեջուր խմել

09:55   12 դեկտեմբերի, 2013

«Մարսելը» բարդ մրցակից էր, որը ճնշման տակ էր, ասել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետը խոսել է խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Լարված հանդիպում էր: Վերջիվերջո, մենք ամեն ինչ ճիշտ էինք անում, սակայն խաղի ընթացքում թույլ տվեցինք բազմաթիվ սխալներ եւ չօգտագործեցինք հիանալի գոլային պահեր գրագետ պաշտպանվող թիմի դեմ: «Մարսելը» բարդ մրցակից էր, որը ճնշման տակ էր: Ֆրանսիական ակումբը լուրջ խնդիրներ ստեղծեց մեզ համար, սակայն մենք հավատում էինք հաղթանակին՝ գրոհելով ամեն 30 վայրկյանը մեկ:

Ինչ վերաբերում է Կեւին Գրոսկրոյցին, ապա նա կարող է գարեջուր խմել երեկոյան: Նա սուպերֆուտբոլիստ է, ով ցուցադրեց շատ գրագետ ֆուտբոլ՝ դառնալով հաղթանակ գոլի հեղինակ: Երեկոն հաջողվեց»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ «Մարսելի» դեմ խաղում «Բորուսիան» հաղթական գոլը խփեց խաղի 87-րդ րոպեին եւ 12 միավորով E խմբում գրավեց առաջին տեղը: Նույնքան միավոր հավաքեցին նաեւ «Նապոլին» ու «Արսենալը», բայց «Բորուսիայի» հետ փլեյ-օֆֆ դուրս եկան լոնդոնցիները, իսկ իտալացիները մրցելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։