Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

02:00   12 դեկտեմբերի, 2013

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղերից հետո հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր՝ 16 մասնակիցները:

Խմբերում առաջին տեղ գրավեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին», Դորտմունդի «Բորուսիան», Մադրիդի «Աթլետիկոն» եւ կատալոնական «Բարսելոնան»: Լեւերկուզենի «Բայերը», Ստամբուլի «Գալաթասարայը», հունական «Օլիմպիակոսը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», Գելզենկիրխենի «Շալկեն», Լոնդոնի «Արսենալը», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» եւ իտալական «Միլանը» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին երկրորդ տեղերով:

Դոնեցկի «Շախտյորը», Թուրինի «Յուվենտուսը», Լիսաբոնի «Բենֆիկան», Պլզենի «Վիկտորիան», շվեյցարական «Բազելը», իտալական «Նապոլին», պորտուգալական «Պորտուն» եւ Ամստերդամի «Այաքսը» մրցելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 16-ին: 1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող եւ նույն խմբերից դուրս եկած թիմերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։