Չեմպիոնների լիգա. «Բավարիան» պարտվեց՝ չպահպանելով 2 գոլի առավելությունը, ԲԿՄԱ-ն լքեց եվրագավաթները

01:44   11 դեկտեմբերի, 2013

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Մյունխենում հանդիպել էին փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու մրցաշարի գործող հաղթող «Բավարիան»: Մանչեսթերցիները կամային հաղթանակ տարան 3:2 հաշվով:

«Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը՝ չկարողանալով պահպանել 2 գնդակի առավելությունը:

Խմբի մյուս խաղում չեխական «Վիկտորիան» Պլզենում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ չեխական ակումբը շրջանցեց բանակայիններին՝ հնարավորություն ստանալով պայքարը շարունակել Եվրոպայի լիգայում:

«Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին» խմբային փուլն ավարտեցին 15-ական միավորով, սակայն Գերմանիայի չեմպիոնը զբաղեցրեց առաջին տեղն իրար միջեւ խաղերում ավելի լավ ցուցանիշի շնորհիվ: Նույնը տեղի ունեցավ նաեւ 3-ական միավոր հավաքած «Վիկտորիայի» եւ ԲԿՄԱ-ի միջեւ:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

D խումբ

 «Բավարիա» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:3

Թոմաս Մյուլեր, 5, Մարիո Գյոտցե, 12 – Դավիդ Սիլվա, 28, Ալեքսանդր Կոլարով, 59 (11մ.), Ջեյմս Միլներ, 62

«Վիկտորիա» (Չեխիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 2:1

Դանիել Կոլար, 77, Տոմաշ Վագներ, 90 – Ահմեդ Մուսա, 65

Հեռացումներ՝ Ալան Ձագոեւ, 65, Պոնտուս Վերնբլում, 90+3 (երկուսն էլ՝ ԲԿՄԱ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։