ՀԲՖ նորընտիր նախագահ Արթուր Գեւորգյանը պաշտոնանկ է արել փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին

16:40   10 դեկտեմբերի, 2013

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը (ԱԺ պատգամավոր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա) դեկտեմբերի 8-ին (կիրակի) հրավիրել է ֆեդերացիայի գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ պաշտոնանկ է արել ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին, ով նաեւ ՀԱՕԿ փոխնախագահն է:

Դեկտեմբերի 13-ին կլինի ֆեդերացիայի նիստ, որի ընթացքում սպասվում են նոր նշանակումներ: Բռնցքամարտի ֆեդերացիան կունենա նոր հասցե, այն տեղափոխվում է Դավթաշեն: Այդ համայնքում Արթուր Գեւորգյանը տարիներ շարունակ աշխատել է վարչական շրջանի ղեկավար, այնուհետեւ այդտեղից ընտրվել պատգամավոր:

Ինգա Մարտինյան 

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.