The Sun. Անգլիան սպասում է Գվարդիոլային

09:44   27 ապրիլի, 2012

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմը լքելուց հետո կարիերան կշարունակի Անգլիայում. 41-ամյա մասնագետը կգլխավորի Լոնդոնի «Չելսին», պնդում է բրիտանական The Sun-ը:

Ապրլի 26-ին հայտնի դարձավ, որ Գվարդիոլան ցանկանում է որոշ ժամանակ հեռանալ ֆուտբոլից: Չորս տարում, 16 մրցաշարերում 13 տիտղոս նվաճած Գվարդիոլան այլեւս չի ցանկանում աշխատել կատալոնական ակումբում:

Ռոման Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային 40 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկ անել: Գվարդիոլային առաջարկ են արել նաեւ  «Արսենալը», «Լիվերպուլը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.