Հռիփսիմե Խուրշուդյան. Արդեն սկսել եմ մարզվել

11:38   6 դեկտեմբերի, 2013

Երկար ընդմիջումից հետո, երբ մոտեցա ծանրաձողին  մի փոքր խորթ էր: Մեկ տարին երկար ժամանակ է դադարի համար:

Այդ մասին դեկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ծանրամարտի Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի բազմակի  մրցանակակիր, 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը:

«Ինչպես խոստացել էի, բալիկիս ծնունդից հետո վերադառնալու եմ մեծ սպորտ՝ վերադարձա: Արդեն 2,5 ամիս է մարզվում եմ եւ պատրաստվում եմ ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ արդեն աշխարհի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Կարողանում եմ համատեղել ընտանիքս եւ սպորտը: Սկեսուրս այդ հարցում ինձ շատ է  օգնում:

Երկար ընդմիջումից հետո, երբ մոտեցա ծանրաձողին  մի փոքր խորթ էր: Մեկ տարին երկար ժամանակ է դադարի համար:  Անգամ 7 կգ բարձրացնելն էր դժվար: Հիմա արդեն 100 կգ բարձրացնում եմ:

Եվրոպայի առաջնությունում փորձելու եմ կրկնել իմ ցույց տված արդյունքը, եթե չստացվի մեդալ նվաճել, առջեւում աշխարհի առաջնությունն է:

Մարզիչս հավատում է ինձ եւ իմ ուժերին, երբ նա ասում է, որ ես կբարձրացնեմ ծանրաձողը, այդպես էլ լինում է: Նրան հարցնում էի, կկարողանամ արդյոք վերադառնալ եւ հաջողություններ գրանցել, նա ասաց՝ այո:

Վախը, որ կարող եմ ձախողվել, միշտ էլ կա, սակայն պետք է հավատալ սեփական ուժերին:

Կաշխատեմ բարձր պահել հայ ազգի անունը»,- ասաց նա:

Խոսելով որակազրկված ծանրորդների մասին՝ ծանրորդուհին նշեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ովքեր են որակազրկվել, բայց շատ եմ ցավում նրանց համար: Ընդհանրապես կարծում եմ, որ այդ դոպինգ ասվածը պետք է վերանա, որպեսզի մարզիկները արդար ուժով մրցեն»:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։