16:46 4 դեկտեմբերի, 20132014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակիցներ կունենա հավանաբար 3-4 մարզաձեւերում: Դեռեւս հստակ պարզ չէ, թե ով օլիմպիական ուղեգիր կստանա, քանի որ ձմեռային մարզաձեւերի վարկանիշային մրցաշարերը կշարունակվեն մինչեւ հունվար: Ունենք նաեւ «սպիտակ քարտի» (ՄՕԿ-ի հրավերով) ակնկալիքներ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտի վարչության պետ Գաբրիել Ղազարյանը, խոսելով Սոչի 2014-ի Հայաստանի պատվիրակության հնարավոր կազմի մասին։
«Դեռեւս պարզ չէ, թե Հայաստանը Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում որ մարզաձեւերով հանդես կգա եւ քանի մարզիկներով: Բնականաբար, միայն լեռնադահուկային մարզաձեւով չենք ներկայանա: Հավանաբար 3-4 մարզաձեւում ներկայացուցիչներ կունենանք: Հայաստանի պատվիրակության կազմը հստակեցված չէ, քանի որ ձմեռային մարզաձեւերի վարկանիշային մրցաշարերը դեռեւս շարունակվում են ու ձգվելու են մինչեւ 2014-ի հունվար: Վարկանիշային մրցաշարրերում վարկանիշների սպասելիքներ ունենք նաեւ մենք: Ակնկալիքներ ունենք նաեւ «սպիտակ քարտերով» ուղեգրեր ստանալուց: Դա արդեն կորոշի եւ կտրամադրի ՄՕԿ-ը: Միայն ցավով կարող եմ նշել, որ ներկայացուցիչ չենք ունենա գեղասահքում: Մեր գեղասահորդներից ոչ ոք վարկանիշ ձեռք չբերեց»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.