13:50 4 դեկտեմբերի, 2013Մարկոսը մեկն է այն ֆուտբոլիստներից, որոնց հնարավոր է «Ակտոբեն» ձեռք բերի: Մեզ շատ ֆուտբոլիստների են առաջարկում, դեռ պետք է որոշենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Ղազախստանի նորընծա չեմպիոն «Ակտոբեի» մարզական տնօրեն Իգոր Կիստերը: Նա հաստատեց լուրերը, թե ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարող է կարիերան շարունակել Ղազախստանում:
Ճի՞շտ են լուրերը, որ Մարկոս Պիզելին այս ձմռանը կարող է տեղափոխվել «Ակտոբե»:
Մարկոսը մեկն է այն ֆուտբոլիստներից, որոնց հնարավոր է «Ակտոբեն» ձեռք բերի: Մեզ առաջարկել են գնել նրան, բայց այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել: Այժմ թիմը մեկնել է արձակուրդ: Դեկտեմբերի 15-ին կհավաքնվենք եւ այդ ժամանակ կսկսենք քննարկել տրանսֆերային ծրագրերը: Մեզ շատ ֆուտբոլիստների են առաջարկում, դեռ պետք է որոշենք: Կտեսնենք, թե ինչ կասի մարզիչը, այնուհետեւ կսկսենք ուսումնասիրել բոլոր պայմանները:
Ի՞նչ կասեք Ռոբերտ Արզումանյանի մասին: Ակումբի ղեկավարությունը գո՞հ է նրանից:
Այո, նրանից շատ գոհ են: Ռոբերտն այս տարի ծնկի վնասվածք ուներ, իսկ ընդհանուր առմամբ, նա իր աշխատանքը կատարում է բարեխղճորեն: Հուսանք՝ եկող տարի նա կավելացնի:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.