09:09 4 դեկտեմբերի, 2013Բրազիլիայում կայացել է ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության գնդակի շնորհանդեսը: Brazuca անվանումը կրող գնդակը կօգտագործվի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերում, հաղորդում է BBC-ն:
Գնդակն ընտրվել է երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում: Բացի այդ, կազմակերպիչները կանցկացնեն ակցիա: Դեկտեմբերի 3-ին Բրազիլիայի՝ աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքներում ծնված բոլոր երեխաները կստանան Brazuca գնդակներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն հրապարակել էր Բրազիլիայում կայանալիք մրցաշարի վիճակահանության զամբյուղների կազմերը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.