«Սաարբրյուկեն» - «Բորուսիա». Հավանական մեկնարկային կազմերը (ֆոտո)

15:59   3 դեկտեմբերի, 2013

Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Սաարբրյուկենի» հետ խաղում։

Գերմանիայի փոխչեմպիոնի մրցակիցը ներկայացնում է երրորդ դիվիզիոնը։ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում է։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Էրիկ Դուրմ, Մանուել Ֆրիդրիխ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Կեւին Գրոսկրոյց, Նուրի Շահին, Սեբաստյան Կել, Յոնաս Հոֆման, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լեւանդովսկի։

Դեկտեմբերի 3-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին։




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.