17:56 26 ապրիլի, 2012«Le Parisien»-ն անդրադարձել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Լորան Բլանի մնալ-չմնալու թեմային, շեշտելով, որ այդ որոշումը կախված չի լինի Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի արձանագրած արդյունքներից: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն նշել է Բլանի արած հայտարությունը, որտեղ նա ասել էր, թե հեշտությամբ կլքի Ֆրանսիայի հավաքականը եւ կմարզի ֆրանսիական ակումբերից մեկը: Ըստ Նոել Լե Գրեի՝ հիմարություն կլինի երկարաձգել պայմանագիրը մարզչի հետ, ով ոչ մի հաջողության չի հասել հավաքականի հետ:
Լե Գրեն ընդունում է, որ Բլանը լավ մարզիչ է, սակայն նաեւ չի հերքում, որ տարաձայնություններ կան իրենց միջեւ: Բլանն էլ իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ֆեդերացիան բավականաչափ գումար չի տրամադրում: Լե Գրեն ի պատասխան ասել է, որ նա բավականաչափ գումար է հատկացնում, ուղղակի ֆուտբոլիստները սովոր են հավաքների ընթացքում մնալ միայն լյուքս կարգի համարներում:
Լորան Բլանը նաեւ մեծ հեղինակություն է հավաքականի ֆուտբոլիստների համար, իսկ դա դուր չի գալիս ֆեդերացիային, քանի որ Բլանի աստղից խամրում է ֆեդերացիայի հեղինակությունը։
Մամուլում շատ է խոսվում Բլանի մասին, ինչը նույնպես դուր չի գալիս Լե Գրեին: Վերջինս նշել է, որ եթե հավաքականը հայտնվի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, ապա ֆեդերացիան կքննարկի Բլանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը:
«Լորան Բլանը երեխա չէ, նա հասուն մարդ է եւ շատ լավ գիտի, թե ինչ է ուզում: Նա գործազուրկ չէ, ով աշխատանք է փնտրում: Ես գիտեմ նրան 1994-ից: Նա խելացի մարդ է: Թող նա որոշի իր հետագա անելիքները»,- Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքը մեջբերում է ֆրանսիական պարբերականը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.