14:34 26 ապրիլի, 201260 կգ քաշային Հովհաննես Դավթյանը դուրս եկավ Չելյաբինսկում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։
Մեկնարկային երեք գոտեմարտեում Հովհաննես Դավթյանը հաղթեց Յուհո Ռոյնվալին (Ֆինլանդիա), Իսկանդեր Օզքանօղլուին (Թուրքիա) եւ Բեկիտի Շուկվանիին (Վրաստան)։
Կիսաեզրափակիչում Դավթյանի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գեորգի Զանտարյան։
Կանանց մրցումներում իր առաջին մենամարտն անցկացրեց 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը, որը պարտվեց ֆրանսիացի Լետիցիա Պաեին եւ դուրս մնաց հետագա պայքարից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.