00:14 28 նոյեմբերի, 2013Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը քիչ առաջ մայր է դարձել: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը, Նազիկ Ավդալյանը արու զավակ է ունեցել:
Անվանի ծանրամարտիկն ամուսնացել է 2012թ. հունիսին, վանաձորցի ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանի հետ: Ավելի վաղ ամուսինները հայտնել էին, որ որդուն անվանակոչելու են Վաչե՝ Էրիկի հոր անունով:
Նշենք, որ Գյումրիում ծնված մարզուհին վանաձորցի ամուսնու եւ նրա ընտանիքի հետ այժմ ապրում է Երեւանում: Նազիկ Ավդալյանը ծնվել է 1986թ. Գյումրիում: Նա ծանրամարտի աշխարհի չեմպիոն է հռչակվել 2009թ. նոյեմբերի 25-ին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարում նա պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.