18:58 22 նոյեմբերի, 201322-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը, հսկայական առավելությամբ (6,5։3,5) պարտության մատնելով հնդիկ Վիշվանաթան Անանդին, հռչակվեց շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն։ Նրանից առաջ պաշտոնապես աշխարհի չեմպիոն եղել են հետեւյալ շախմատիստները.
1. Վիլհելմ Ստեյնից (Ավստրո-Հունգարիա, ԱՄՆ, 1886-1894թթ.)
2. Էմանուել Լասկեր (Գերմանիա, 1894-1921)
3. Խոսե Ռաուլ Կապաբլանկա (Կուբա, 1921-1927)
4. Ալեքսանդր Ալյոխին (Ռուսաստան, Ֆրանսիա, 1927-1935, 1937-1946)
5. Մաքս Էյվե (Հոլանդիա, 1935-1937)
6. Միխայիլ Բոտվիննիկ (ԽՍՀՄ, 1948-1957, 1958-1960, 1961-1963)
7. Վասիլի Սմիսլով (ԽՍՀՄ, 1957-1958)
8. Միխայիլ Տալ (ԽՍՀՄ, 1960-1961)
9. Տիգրան Պետրոսյան (ԽՍՀՄ, 1963-1969)
10. Բորիս Սպասկի (ԽՍՀՄ, 1969-1972)
11. Ռոբերտ Ֆիշեր (ԱՄՆ, 1972-1975)
12. Անատոլի Կարպով (ԽՍՀՄ, 1975-1985)
13. Գարի Կասպարով (ԽՍՀՄ, Ռուսաստան, 1985-1993)
1993 թվականին տեղի ունեցած շախմատային աշխարհի պառակտումից հետո ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն են դարձել Անատոլի Կարպովը (1993-1999), ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանը (1999-2000), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2000-2002), ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը (2002-2004), ուզբեկ Ռուստան Կասիմջանովը (2004-2005), բուլղարացի Վեսելի Տոպալովը (2005-2006)։ Զուգահեռ աշխարհի չեմպիոնական մրցամարտ էր անցկացնում նաեւ Պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիան, որի վարկածով աշխարհի չեմպիոն են եղել Գարի Կասպարովը (1993-2000) եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2000-2006)։
2006-ից աշխարհը դարձյալ ունեցավ միասնական վարկածի չեմպիոն։ Աշխարհի 14-րդ չեմպիոն դարձավ Վլադիմիր Կրամնիկը։ 2007-ից չեմպիոնական տիտղոսը պատկանում էր Անանդին (15-րդ չեմպիոն)։
2013թ. նոյեմբերի 22-ին Մագնուս Կարլսենը դարձավ դասական վարկածով աշխարհի 16-րդ չեմպիոն։ Նոյեմբերի 30-ին Կարլսենը կդառնա 23 տարեկան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.