Soccer.ru. Յուրա Մովսիսյանն իր խաղաոճով նման է Դրոգբային

10:38   22 նոյեմբերի, 2013

«Սպարտակի» երկրպագուները չափազանց պահանջկոտ են, ինչի պատճառով հաճախ սխալ գնահատականներ են տալիս։ Յուրա Մովսիսյանի խաղին վերաբերող բոլոր վատ կարծիքներն անհետացան միայն հարձակվողի վերջին հեթ-տրիկից հետո, գրում է Soccer.ru կայքը՝ անդրադառնալով Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ ռուսական ակումբում ունեցած դերակատարությանը։

«Դժվար է ասել, թե որ տեղում կլիներ «Սպարտակը», եթե չլինեին Մովսիսյանի գոլերը։ Յուրան առաջատարի որակներ է ցուցաբերում եւ դառնում գոլերի հեղինակ՝ անկախ մրցակցի մակարդակից։ Հարձակվողի մասին պետք է խոսի նրա վիճակագրությունը, իսկ Մովսիսյանի մոտ այն տպավորիչ է՝ 18 գոլ 25 խաղում։

Նա պայքարում է ամբողջ հանդիպման ընթացքում, բազմաթիվ արագացումներ կատարում, սակայն դա շատ հաճախ աննկատ է մնում։ Եթե հետեւենք նրա խաղին տրիբունայից, ապա կնկատենք, որ այդպիսի ոճով էր գործում նաեւ Դիդյե Դրոգբան։

«Սպարտակի» լավագույն ռմբարկուն օգոստոսից ցավեր ունի, եւ դժվար թե նա կապաքինվի. կա երկու տարբերակ՝ վիրահատություն, կամ բուժում։ Ռուսական ակումբը պետք է հասկանա, որ խնդիրներն այդքան կարեւոր չեն, որքան Մովսիսյանի առողջությունը, որը բազմաթիվ անգամ վտանգվել է։ Հասկանալի է, որ եթե նա հանդիպումից երկու օր առաջ չի մարզվել ընդհանուր խմբում, ապա ոչ մի հեքիաթային ապաքինում չի կարող տեղի ունենալ։ Առավելագույնը՝ նա կարող է խաղադաշտ դուրս զգալ ցավազրկող ներարկումներից հետո»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Զենիթի» հետ խաղում ծնկահոդի վնասվածքի սրացումից հետո Յուրա Մովսիսյանի մասնակցությունը այս տարի մնացած երեք տուրերի հանդիպումներին հարցականի տակ է: Ձմեռային դադարի ժամանակ նախատեսված է Մովսիսյանի ծնկահոդի վիրահատությունը:

ԲԿՄԱ- «Սպարտակ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին՝ Երեւանի ժամանակով 17։00-ին։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։