18:26 25 ապրիլի, 2012Մինչ իսպանական մամուլն անդադար քննադատում է Լիոնել Մեսիին, անգլիական պարբերականներն առանց վերապահումների դրվատանքի խոսքեր են շռայլում Ֆերնանդո Տորեսի հասցեին։
Մասնավորապես, բրիտանական The Sun-ը գրում է, որ հիմնական ժամանակի վերջին րոպեին Ֆերնանդո Տորեսի խփած գոլի շնորհիվ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու՝ Լոնդոնի «Չելսիի» հավակնություններն ավելի ծանրակշիռ դարձան։
Խաղից հետո արած մեկնաբանությունում իսպանացին խոստովանեց, որ Վալդեսի դեմ մեն-մենակ դուրս գալու հույս չուներ։ Տորեսը նշել է, որ «Չելսիի» միակ շանսը հակագրոհն էր, բայց իր համար շատ բարդ էր, քանի որ փաստացի կատարում էր պաշտպանի գործողություններ։
«Ես դարձյալ գնդակ խփեցի «Բարսելոնային»։ Ես լավ տպավորություններ ունեի կատալոնացիների հետ խաղից։ Բայց այս մեկը կհիշեմ ամբողջ կյանքում։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Բայց մենք հիմա ունենք հաղթող դառնալու երկրորդ շանսը։ Այն պետք է օգտագործել», - ասել է Տորեսը։
Նշելով անգլիացիների փայլուն պաշտպանությունը՝ իսպանացի հարձակվողը չի մոռացել հիշատակել նաեւ Ռամիրեսի գոլը։
«Սկզբում ես լիովին սթրեսային վիճակում էի, շատ ծանր էր նստել պահեստայինների նստարանին։ Բայց, երբ Ռամիրեսը գրավեց Վալդեսի դարպասը՝ հույս արթնացավ։ Մենք հավատացինք մեր ուժերին։ Մենք անցանք կրակի եւ ջրի միջով, որպեսզի հաղթենք այս խաղում։
Եթե այսօրվա խաղում հաղթի «Ռեալը»՝ մենք շատ չենք տխրի. մեզ համար միեւնույն է, թե ում դեմ կխաղանք եզրափակիչում, քանի որ այնտեղ թույլ մրցակիցներ չեն լինում։ Եթե խաղանք այնպես, ինչպես «Բարսելոնայի» հետ, ապա կկարողանանք ցանկացած մրցակցի», - ամփոփել է Տորեսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.