Մալուդան պաշտպանել է Մեսիին

17:41   25 ապրիլի, 2012

Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆլորան Մալուդան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումից հետո աջակցության խոսքեր է ասել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին։

«Ծանր հանդիպում ստացվեց բոլորի համար։ Եվ «Չելսիի», եւ «Բարսելոնայի» խաղացողները մեծ ջանքեր գործադրեցին այդ խաղում։ Պետք չէ անհաջողության համար մեղադրել Մեսիին։ Նա վրիպեց 11 մետրանոցից, սակայն չի դադարում լինել լավագույն ֆուտբոլիստն աշխարհում։ Հարձակվողի խաղը մեծապես կապված է թիմակիցների գործողությունների հետ։ Այդ դրվագը կարող էր որոշիչ լինել։ Եթե Մեսին գրավեր դարպասը, «Բարսելոնան» այլեւս բաց չէր թողնի ձեռք բերած հաջողությունը»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է France Football-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։