Ֆուտբոլի պատմության 10 ամենաանտեղի կարմիր քարտերը

17:12   25 ապրիլի, 2012

Goal.com հեղինակավոր ֆուտբոլային կայքը կազմել է ֆուտբոլի պատմության 10 ամենաանտեղի կարմիր քարտերը։

Առաջին տեղում Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմի հեռացումն է 1998թ. աշխարհի առաջնության Անգլիա – Արգենտինա հանդիպման ժամանակ Դիեգո Սիմյոնեին որտքով հարվածելու համար։

2006թ. աշխարհի առաջնության եզրափակիչ Ֆրանսիա - Իտալիա հանդիպման ժամանակ Զիդանը գլխով հարվածեց Մարկո Մատերացիին՝ հեռացվելով խաղադաշտից։

Փոուլ Սքոուլզի հեռացումը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Զենիթ» հանդիպման ժամանակ ձեռքով խաղի համար։

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգիայի հավաքական հարձակվող Ուեյն Ռունիի երկու հեռացումները։ Առաջինը՝ 2005թ. կայացած «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ մրցավարի գործողություններին ծափահարելու համար, երկրորդը՝ 2006թ. Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ Ռիկարդո Կարվալյոյի վրա կանգնելու համար։

2002-ին «Լիվերպուլի» պաշտպան Ջեյմի Կարագերը խաղադաշտից հեռացվեց երկրպագուների վրա մետաղադրամ նետելու համար։


«Նյուքասլի» խաղացողներ Լի Բոյերն ու Կիրոն Դայերը խաղադաշտից հեռացվեցին իրար հետ ծեծկռտուք սարքելու համար։


Արյեն Ռոբենն արժանացավ կարմիր քարտի երկրպագուների հետ գոլը տոնելու համար։


Զլատան Իբրահիմովիչն ապտակեց մրցակցին եւ հեռացվեց խաղադաշտից։

Ջոն Թերին կարմիր քարտի արժանացավ ապրիլի 24-ին կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրփակիչի՝ «Բարսելանայի» հետ պատասխան խաղում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։