«Լացիոն» պարտվեց հետնապահին

16:34   25 ապրիլի, 2012

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Լացիոն» մրցակցի խաղադաշտում 1։2 հաշվով պարտվեց հետնապահների թվում գտնվող «Նովարային»։

Խաղի 35-րդ րոպեին «Լացիոյի» ֆրանսիացի պաշտպան Մոբիդո Դիակատեն գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով դաշտի տերերին։ Այս գոլից ընդամենը երկու րոպե անց հյուրերի իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրեւան հավասարեցրեց հաշիվը, սակայն հանդիպման ավարտից 11 րոպե առաջ իտալացի հարձակվող Ջուզեպե Մասկարան դարձյալ առաջ մղեց «Նովարային»՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

«Լացիոն» 55 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Նովարան» 28 միավորով 19-րդն է։ 

Իտալիայի առաջնություն. 33-րդ տուր

«Նովարա» - «Լացիո»՝ 2։1

Դիակատե, 35 (ինքնագոլ), Մասկարա, 79 – Կանդրեւա, 37



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։