17:35 18 նոյեմբերի, 2013Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում անցկացված դոպինգի դեմ պայքարի համաշխարհային վեհաժողովին մասնակցած 174 երկրների 917 մասնակիցների թվում էր Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը։ Նրան գործուղել էր ՀԱՕԿ-ը:
Համաժողովին մասնակցեց եւ ելույթ ունեցավ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:
Երեւան վերադարձած Արեգ Հովհաննիսյանը զրույցի ժամանակ ասաց, որ բնագավառում նոր զարգացող երկրներից ՅՈՒՆԵՍԿՈՆ լավագույնն է ճանաչել Հայաստանին: Պատահական չէ , որ այդ կազմակերպության հրատարակած տեղեկատվական թերթիկում մեծ տեղ է հատկացված Հայաստանին:
Լավ աշխատանքի արդյունքում 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի դոպինգ սպաների շարքում կլինեն հայաստանցի մասնագետներ Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը եւ Խորեն Մանուկյանը, հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից:
Դոպինգի դեմ պայքարում աշխարհում լավագույնը Ճապոնիան է: Վերջին 10 տարում այդ երկրի ոչ մի մարզիկ միջազգային մրցումներում չի որակազրկվել: Տեղերում վատ չեն աշխատում նաեւ Չինաստանի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մասնագետները, որոնք միայն անցյալ տարի իրենց մարզիկներից որակազրկել են համապասխանաբար 1000, 500 եւ 430 հոգու:
Համաժողովի արդյունքում կատարվեց կանոնադրական 18 փոփոխություն: Վեհաժողովի վերջին հարցը ՎԱԴԱ-ի նախագահի ընրությունն էր: Ավստրալացի 68 –ամյա Ջոն Ֆեյխին փոխարինեց ՄՕԿ-ի փոխնախագահ, 72-ամյա բրիտանացի Կրեյգ Ռիդը: Նա միակ թեկնածուն էր եւ ընտրվեց միաձայն:
Դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում կսկսվի ՎԱԴԱ-ի միջազգային կոնֆերանս, որի աշխատանքներին մասնակցելու հրավեր է ստացել եւ զեկուցումով հանդես կգա նաեւ երեւանցի Արեգ Հովհաննիսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.