23:07 15 նոյեմբերի, 2013Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը, որը խաղադաշտ դուրս կգա չիլիացիների դեմ ընկերական խաղում:
Անգլիա. Ֆրեյզեր Ֆոստեր, Գլեն Ջոնսոն, Գերի Կեհիլ, Ֆիլ Ջոնս, Լեյթոն Բեյնս, Ֆրենկ Լեմպարդ, Ջեկ Ուիլշիր, Ջեյմս Միլներ, Ադամ Լալանա, Ջեյ Ռոդրիգես, Ուեյն Ռունի, փոխանցում է Sky Sports-ը:
Շոտլանդական «Սելթիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆոստերը եւ անգլիական «Սաութհեմփթոնի» կիսապաշտպաններ Ադամ Լալանան ու Ջեյ Ռոդրիգեսը նորամուտը կնշեն Անգլիայի հավաքականում:
Անգլիա – Չիլի խաղը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով կեսգիշերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.