Վարշավա. Սերգեյ Մովսեսյանը ոչ ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ

20:07   15 նոյեմբերի, 2013

Վարշավայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան ավարտվեց 23-րդ քայլում: Հայաստանի հավաքականը մրցում է ռուսների հետ:

Լեւոն Արոնյանը սեւերով խաղում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ, Վլադիմիր Հակոբյանը սեւերով ուժերը չափում է Ալեքսանդր Մորոզեւիչի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցում է Եվգենի Տոմաշեւսկու հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.