10:14 25 ապրիլի, 2012Մայիսի 3-ին Մանչեսթերում կմեկնարկի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այժմ հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում: Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում են Լեւոն Փաշաբազյանը (74 կգ), Վարագ Աղաջանյանը (54 կգ) եւ 2010թ. Եվրոպայի չեմպիոն Հայկազ Սամվելյանը (58 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Գեւորգ Դանիելյանը:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայկազ Սամվելյանի հետ:
Հայկազ, ինչպե՞ս է անցնում հավաքը:
Ամեն ինչ գերազանց է: Մարզվում ենք օրը երկու անգամ: Պայմանները լավ են: Պատրաստվում ենք մայիսի 1-ին Մանչեսթեր մեկնելուն: Մարզումների գրաֆիկը շատ լարված է, ինչը բնական է, եթե հաշվի առնենք Եվրոպայի առաջնության նման մրցաշարի նշանակությունը: Բոլոր տղաները լավ մարզավիճակում են:
Օլիմպիական ուղեգիր նվաճած Արման Երեմյանի մարզումներն ինչպե՞ս են ընթանում:
Արմանը չի մարզվում: Նա նոր է վերադարձել Վլադիկավկազից, որտեղ հավաք էր անցկացնում: Նա չի այցելելու Մանչեսթեր, քանզի պատրաստվում է Օլիմպիական խաղերին: Ես եւ մյուս տղաները ապրիլի 14-ին Երեւանում նվաճեցինք Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Ի՞նչ սպասելիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից:
Բոլորս հույս ունենք, որ կկարողանանք մեզ լավ դրսեւորել եւ մեդալ նվաճել: Այդ պատճառով էլ համառ մարզվում ենք: Բոլոր տղաների տրամադրությունը մարտական է: Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չեն լինում: Մտադիր ենք ցուցադրել այն ամենը, ինչ կարող ենք:
Զրուցեց Պարույր Սինյավսկին
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.