09:34 13 նոյեմբերի, 2013ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի ամերիկյան ֆուտբոլի դպրոցական թիմերից մեկի խաղացող Չարլզ Յուվելան գլխուղեղի վնասվածքի պատճառով մահացել է հիվանդանոցնում, գրում է ESPN-ը։
Մարզիկը վնասվածքը ստացել էր Hopi High School-ի փլեյ-օֆֆի առաջին շրջանում։ Նրա թիմը 6։60 հաշվով պարտվել էր մրցակցին։ Խաղից հետո Յուվելային տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել տղայի կյանքը։ Ազգային ֆուտբոլային լիգայի «Արիզոնա Կարդինալս» թիմի խաղացող Լերի Ֆիցջերալդը հայտարարել է, որ պատրաստ է օգնել տղայի ընտանիքին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.