Յուրա Մովսիսյանը՝ 16-րդ տուրի ամենաարժեքավոր խաղացող

09:16   11 նոյեմբերի, 2013

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат»-ի կողմից անցկացրած քվեարկության արդյունքներով ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի ամենարժեքավոր ֆուտբոլիստը (MVP)։

Քվեարկությունն անցկացվել է մարզական լրագրողների, փորձագետների, լիգայի ներկայացուցիչների եւ ընթերցողների շրջանում։ 26-ամյա հարձակվողը ստացել է 12 միավոր։

Երկրորդ տեղում է «Սպարտակի» դարպասապահ Արտյոմ Ռեբրովը, իսկ երրորդում՝ ԲԿՄԱ-ի հարձակվող Սեյդու Դումբիան։

Հիշեցնենք, որ Մովսիսյանի հեթ-տրիկի շնորհիվ «Սպարտակը» 4։2 հաշվով հաղթեց «Զենիթին»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.