Դեշամը կարող է հեռացվել Ֆրանսիայի հավաքականից

09:31   9 նոյեմբերի, 2013

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը, փոխանցում է Mediaset-ը։

Եթե ֆրանսիացիները չհայտնվեն 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, ամենայն հավանականությամբ, թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պաշտոնանկ կարվի։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան բացասական է գնահատում 45-ամյա մասնագետի աշխատանքը։ 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականն անցումային խաղերում կմրցի ուկրաինացիների հետ։ Հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-ին եւ 20-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.