Եվրոպայի լիգա. Կառլեն Մկրտչյանը վերջին վայրկյաններին հաղթանակ պարգեւեց «Անժիին»

01:59   8 նոյեմբերի, 2013

Մախաչկալայի «Անժին» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի միակ գոլի շնորհիվ արտագնա խաղում հաղթեց նորվեգական «Տրոմսեին»։ 24-ամյա կիսապաշտպանն աչքի ընկավ խաղին ավելացված ժամանակում։

«Անժին» երկրորդ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում եւ 7 միավորով K խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը։ 12 միավորով առաջին տեղում է Լոնդոնի «Տոտենհեմը», որը 2:1 հաշվով հաղթեց մոլդովական «Շերիֆին»: Մոլոդովացիները հավաքել են 2 միավոր, իսկ «Տրոմսեն»՝ 1 միավոր։

Կարագանդայի «Շախտյորը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հյուրերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Այս պարտությունից հետո «Շախտյորը» երկու միավորով եզրափակում է L խումբը։ 

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

G խումբ

«Ռապիդ» (Ռումինիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 2:2

Տերենս Բոյդ 40, 45 – Սերին Մբոդջի 28, Թոմաս Բուֆել 61

«Թուն» (Շվեյցարիա) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)՝ 0:2

Լուկաս Շենկել 29, Անդրեյ Յարմոլենկո 69

Հեռացում՝ Դյեմերսի Մբոկանի, 19 («Դինամո»)

H խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Լիբերեց» (Չեխիա)՝ 1:1

Դիեգո Պերոտի 29 – Դեվիդ Պավելկա 71

«Էսթորիլ» (Պորտուգալիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)՝ 0:0

Հեռացում՝ Նիկոլաս Խյոֆլեր, 86 («Ֆրայբուրգ»), Քարիմ Գուեդե, 88 («Ֆրայբուրգ»)

I խումբ

«Գուիմարաեշ» (Պորտուգալիա) - «Բետիս» (Իսպանիա)՝ 0:1

Չուլի, 94

«Ռիեկա» (Խորվաթիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:1

Անդրեյ Կրամարիչ 21 – Ալասանե Պլեա 14

J խումբ

«Լացիո» (Իտալիա) - «Ապոլոն» (Կիպրոս)՝ 2:1

Սերջո Ֆլոկարի 14, 37 – Ֆոտիս Պապուլիս 39

«Լեխիա» (Լեհաստան) - «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)՝ 0:2

Դոսա Ժունիոր 71, Օլջան Ադըն 79 

L խումբ

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Շախտյոր» (Ղազախստան)՝ 1:0

Սելսո Օրտիզ 55

«Մաքաբի» (Իսրայել) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 0:0

K խումբ 

«Տրոմսե» (Նորվեգիա) -  «Անժի» (Ռուսաստան)՝ 0:1

Կառլեն Մկրտչյան, 93

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 2:1

Էրիկ Լամելա 60, Ջերմեյն Դեֆո 67 – Իսմայիլ Իսա 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։