Չեմպիոնների լիգա. 3 գոլ եւ «Չելսին» E խմբի միանձնյա առաջատարն է

01:35   7 նոյեմբերի, 2013

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով առավելության հասավ Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ:

«Չելսիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կամերունցի ռմբարկու Սամուել Էտո՛Օ-ն, իսկ խաղի վերջակետը դրեց սենեգալից հարձակվող Դեմբա Բան:

Խմբի մյուս խաղում ռումինական «Ստայաուն» հյուրընկալվելիս բաց թողեց հաղթանակը շվեյցարական «Բազելիի» դեմ խաղում: Շվեյցարացիները ավելացված ժամանակում խուափեցին պարտությունից՝ 1:1:

Չորրորդ տուրից հետո E խմբի առաջատար «Չելսին» ունի 9 միավոր, «Շալկեն»՝ 6, «Բազելը»՝ 5, իսկ «Ստյաուան»՝ 2:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

E խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 3:0

Սամուել Էտո՛Օ, 31, 54, Դեմբա Բա, 83

«Բազել» (Շվեյցարիա) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 1:1

Ջովանի Սիո, 90+1 – Ֆեդերիկո Պիովաչարի, 17



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։