Վիկ Դարչինյան. Թոշակի կուղարկեմ Դոներին

15:56   31 հոկտեմբերի, 2013

Շատ կարեւոր մենամարտ է ինձ համար։ Լավ եմ մարզվում։ Լավագույն մարզավիճակում կլինեմ, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, ով խոսել է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հետ մենամարտի մասին։ 

«Ամեն ինչ կարգին է, երջանիկ եմ։ 9 օր է մնացել։ Մեքսիկացի Օսկար Վալդեսի հետ սպարինգ-մենամարտը շատ կարեւոր էր, քանի որ նա ավելի արագ է Դոներից։ Չգիտեմ, թե ով էր ֆիլիպինցին 6 տարի առաջ։ Ես ստեղծեցի նրան։ Ոչ ոք նույնիսկ չէր լսել Դոների մասին։ Նա 9 թեկնածուներից ընդամենը 8-րդն էր։ Բոլորը գիտեն, որ եթե Դոները չկատարարեր ձախ հարվածը, նոկաուտի կենթարկեի նրան։ Դա իմ առաջին պարտությունն էր, սակայն դրանից հետո կրկին դարձա չեմպիոն եւ բոլորին ապացուցեցի, որ Դոների հետ մենամարտում ես սխալվեցի։

Սկսեցի համագործակցել Ֆրանկ Էսպինոզայի հետ, քանի որ Գարի Շաուի հետ երբեք չէի մենամարտի Դոների դեմ։ Պատրաստվում եմ նոկաուտի ենթարկել մրցակցիս։ Այս անգամ չեմ կրկնի սխալներս, պատրաստվում եմ օգտագործել վարպետությունս։ Գիտեմ, որ նա վախեցած ճուտիկ է, ես կապացուցեմ դա։ Պատրաստվում եմ գալ եւ ոչնչացնել նրան։ Ես եմ նրան ստեղծել, ես էլ կոչնչացնեմ։ Ընդհանուր առմամբ, պատրաստ եմ այս մենամարտին։ Պատրաստվում եմ նրան թոշակի ուղարկել, հաղթել 2012-ի լավագույն մարտիկին։ Ցանկանում եմ ապացուցել բոլորին, որ Դոները ոչ ոք է»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է fightnews.com-ը։

Դարչինյանի եւ Դոների միջեւ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Տեխասում։ Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։ 

Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ մինչեւ այդ պարտություն չկրած Վախթանգ Դարչինյանի նկատմամբ։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.