«Դոլգոպրուդնի» - «Կրասնոդար»՝ 1:4. Մարկոս Պիզելին՝ դուբլի հեղինակ

20:20   30 հոկտեմբերի, 2013

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Կրասնոդարն» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Դոլգոպրուդնիին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Կրասնոդարիցների կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով աչքի ընկավ խաղի 17-րդ եւ 91-րդ րոպեներին։

Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Սալյուտին»։ Միակ գոլի հեղինակը 10-րդ րոպեին դարձել է Յակովլեւը։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հյուրերի պահեստայինների թվում էր։

Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ 

«Դոլգոպրուդնի» - «Կրասնոդար»՝ 1։4

Իվան Զյագին, 33 - , Իսայել, 12, Ժերարդ Բի Գոուա Գոխոու, 56, Մարկոս Պիզելի, 17, 91 

«Սալյուտ» - «Դինամո»՝ 1։0

Յակովլեւ, 10




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.