2014թ. Օլիմպիական խաղերի երկրպագուների օրհներգը

14:54   29 հոկտեմբերի, 2013

Սոչի-2014-ի կազմկոմիտեն պաշտոնապես ներկայացրել է 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի երկրպագուների օրհներգը, փոխանցում է Sports.ru-ն։

Խաղերի ժամանակ երկրպագուների օրհներգը կհնչի բոլոր օլիմպիական կենտրոններում եւ կլինի մրցումների գլխավոր երգը։ Մեղեդին ստեղծվել է երաժշտական երկրպագուների, ֆանատների եւ հայտնի երգիչների մասնակցությամբ։ Հիմնը ձայնագրել են «Տոկիո» խմբի երաժիշտները՝ Յարոսլավ Մալիյի գլխավորությամբ։ Նա է երաժշտության եւ խոսքերի հեղինակը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։