Միշա Ալոյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

13:59   26 հոկտեմբերի, 2013

Ռուսաստանցի Միշա Ալոյանը երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 52 կգ քաշայինների եզրափակիչում Ալոյանը 29:28, 29:28, 28:29 հաշվով պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովին, ով քառորդ եզրափակիչում հաղթել էր Հայաստանը ներկայացնող Նարեկ Աբգարյանին:

Ալոյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոն էր հռչակվել 2011-ին Բաքվում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։