Կոտրվել է Խարկովի «Մետալիստի» գլխավոր մարզիչի քիթը

18:10   25 հոկտեմբերի, 2013

Վետերանների ընկերական հանդիպման ժամանակ մրցակցի հետ բախվելու հետեւանքով, կոտրվել է Խարկովի «Մետալիստի» գլխավոր մարզիչ Միրոն Մարկեւիչի քիթը:  Խաղից հետո Մարկեւիչը տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատվել է, հայտնում է ակումբի կայքը:

Վնասվածք ստանալու օրը Մարկեւիչը մասնակցել է երկու հանդիպման: Վետերանների խաղից առաջ, նա «Մետալիստի» ղեկավարության թիմի կազմում խաղացել է նաեւ երկրպագուների թիմի հետ:

62-ամյա Մարկեւիչը «Մետալիստը» գլխավորել է 2005-ին: Նրա ղեկավարությամբ թիմը վեց անգամ նվաճել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալները, իսկ անցած տարի հռչակվեց երկրի փոխչեմպիոն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.