Ինչպե՞ս կարելի է ստիպել Սերենա Ուիլյամսին վազել ամբողջ կորտով

20:12   24 հոկտեմբերի, 2013

Ստամբուլում անցկացվող թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հանդիպել էր լեհ Ագնեշկա Ռադվանսկային։

Ամերիկուհին հաղթել է երկու սեթում՝ 6։2, 6։4, սակայն գեյմերից մեկի ժամանակ նա ստիպված է եղել վազել ամբողջ կորտով։ Աշխարհի լավագույն թենիսիստուհին վաղուց չէր մասնակցել նման խաղարկմանը, ինչի պատճառով դա նույնիսկ զվարճացրել է նրան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։