16:57 23 հոկտեմբերի, 2013Շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 10-րդ մասնակիցը դարձավ Ադրբեջանի հավաքականը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ աշխարհի առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում:
Անթալիայում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Չինաստան, Եգիպտոսի եւ Ադրբեջանի թիմերը: Հայաստանի հավաքականը կպաշտպանի 2011-ին Չինաստանում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.