Ինչո՞վ է Հենրիխ Մխիթարյանը գերազանցում եւ զիջում Մեսութ Օզիլին

16:27   22 հոկտեմբերի, 2013

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինեն խաղադաշտում գործող գլխավոր անձինք, գրում է bongdaplus-ը՝ անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Արսենալ» - «Բորուսիա» հանդիպման ժամանակ անգլիական ակումբի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի եւ գերմանական ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դիմակայությանը։

«Արսենալը» եւ «Բորուսիան» նմանատիպ ֆուտբոլ են խաղում՝ հարձակողական, ստեղծագործ։ Երկու թիմերում առանցքային դեր են խաղում 10 համարի ֆուտբոլիստները, որոնք կարգավորում են գրոհները։ Անգլիական ակումբի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը եւ գերմանական ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինեն խաղադաշտում գործող գլխավոր անձինք։ Նրանք տարբեր խաղաոճերի են, սակայն ընդհանուր գծեր ունեն. ստեղծագործող են, լավ են կարգավորում գրոհները, ինչպես նաեւ միանում դրանց։

Օզիլն ավելի լավ վիճակագրություն ունի. նա աչքի է ընկել «Նապոլիի» հետ խաղում, ինչպես նաեւ դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանը վտանգ է սպառնում մրցակցին, սակայն գերմանացուն զիջում է մարտավարության տեսանկյունից։ Մխիթարյանը 7 խաղում 17 հարված է կատարել, իսկ դիպուկությունը կազմել է 65 տոկոս։ Օզիլը երբեք չի վախենում հարված կատարելուց, սակայն զարմանալին այն է, որ վերջին խաղերում նա շեղ չի հարվածել։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի նպատակասլացությունը, արագությունը եւ բնազդներն ավելի տպավորիչ են, սակայն նա իր մրցակցին զիջում է իրավիճակները կանխազգալու եւ գրոհները կազմակերպելու տեսանկյունից։ Նրանց մոտ խաղը ստացվելու դեպքում ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի թիմը մեծ առավելություն կստանա մրցակցի հանդեպ»,- գրում է bongdaplus-ը։

«Արսենալ» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22.45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։