Աշխարհի առաջնություն. Սմբատ Մարգարյանը 11-րդն է

23:57   21 հոկտեմբերի, 2013

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի երեք ներկայացուցիչներից առաջինը: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երկամարտի 239 կգ (107+132) արդյունքով գրավել է 11-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, հյուսիսկորեացի Յուն Չոլ Օմը՝ 289 կգ (127+162):

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են նաեւ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը եւ +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։