Աշխարհի առաջնություն. Արամ Ավագյանը դուրս մնաց պայքարից

17:49   21 հոկտեմբերի, 2013

Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը Ղազախստանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մենամարտեց կուբացի Ռոբեյսի Կարազանայի հետ։ 56 կգ քաշային Արամ Ավագյանն աշխարհի գործող չեմպիոնին պարտվեց 0։3 հաշվով եւ ավարտեց պայքարը։

Հիշեցնենք, որ երկրորդ մենամարտում Արամ Ավագյանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել իտալացի Ջենհին Պարինելոյի նկատմամբ, իսկ 1/32 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 3։0 հաշվով հաղթել էր իսրայելցի Արտյոմ Մասիլին: 

Հոկտեմբերի 22-ին քառորդ եզրափակիչի ուղեգրի համար 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կմրցի ուզբեկ Լատիպովի հետ, իսկ 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Կաբրեան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.