17:38 21 հոկտեմբերի, 2013Ռուսական «Սպորտ-Էքսպերսն» առանձնացրել է Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովի խաղը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության «Թերեկ» - «Ուրալ» խաղում։
«Հյուրերի կազմում առանձնանում էր Սարկիսովը՝ ոչ միայն արագությամբ, այլ նաեւ համառությամբ։ Գրոզնիում ծնված Սարկիսովը հայրենի քաղաքում այնքան չարչարեց մրցակցի պաշտպաններին, որ այն ի վերջո սխալվեց։ Նրա եւ թիմակիցների գործողությունների շնորհիվ «Ուրալը» ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Հարվածը դիպուկ կատարեց Ասեւեդոն»։
Հիշեցնենք, որ «Թերեկ» - «Ուրալ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։ Սարկիսովն անցկացրել ամբողջ հանդիպումը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.