20:55 19 հոկտեմբերի, 2013Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բաստիայի» դարպասը:
ՊՍԺ-ի կազմում երկուական գնդակ խփեցին Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչն ու ուրուգվայցի ռմբարկու Էդինսոն Կավանին: Իբրահիմովիչը 2 անգամ աչքի ընկավ 3 րոպեի ընթացքում:
24 միավոր հավաքած ՊՍԺ-ն առաջատարն է: Այս տուրում փարիզեցիներին կարող է հավասարվել միայն «Մոնակոն», որը հոկտեմբերի 20-ին կհյուրընկալվի «Սոշոյին»:
Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր
ՊՍԺ - «Բաստիա»՝ 4:0
Զլատան Իբրահիմովիչ, 10, 13, Էդինսոն Կավանի, 63, 89 (11մ.)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.