«Բարուսիայի» ու «Բավարիայի» հերթական հաղթանակները

19:23   19 հոկտեմբերի, 2013

Գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Հանովերի» նկատմամբ:

Հանդիպման միակ գնդակը չորրորդ րոպեին խփեց գերմանացի Մարկո Ռոյսը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բարուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 80 րոպե:

Մյունխենի «Բավարիան» տանը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո «Մայնցն» առջեւում էր հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո Տոմաս Մյուլերի դուբլն ու Արյեն Ռոբենի եւ Մարիո Մանջուկիչի դիպուկ հարվածները կամային հաղթանակ պարգեւեցին Խոսեպ Գվարդիոլայի թիմին:

Առաջատար «Բավարիան» ունի 23 միավոր, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 22 միավորով Լեւերկուզենի «Բայերի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր 

«Բորուսիա Դ.» – «Հանովեր»՝ 1:0

Մարկո Ռոյս, 4 (11մ.)

«Այնտրախտ» – «Նյուրնբերգ»՝ 1:1

Վացլավ Կադլեց, 60 – Յոսիպ Դրմիչ, 86

«Բրաունշվեյգ» – «Շալկե»՝ 2:3

Օրհան Ադեմի, 20, Քարիմ Բելարաբի, 59 – Մաքս Մայեր, 29, Լեոն Գորեցկա, 69, Ռոման Նոյշտեդտեր, 90+1

«Վերդեր» – «Ֆրայբուրգ»՝ 0:0

«Բավարիա» – «Մայնց»՝ 4:1

Արյեն Ռոբեն, 50, Տոմաս Մյուլեր, 52, 82, Մարիո Մանջուկիչ, 69 – Շոն Պարկեր, 44



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։