Սոչի-2014. Շինարարության աշխատակիցը կարել է իր բերանը եւ հացադուլ հայտարարել

14:36   18 հոկտեմբերի, 2013

2014թ. Օլիմպիական խաղերի շինարարության աշխատակիցներից Ռոման Կուզնեցովը կարել է իր բերանը եւ հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց երկար ժամանակ աշխատավարձ չեն վճարել, հաղորդում է «Комсомольская правда»-ն։

Տեսանյութում Կուզնեցովը ցուցադրել է պաստառներ հետեւյալ գրություններով. «Կրիլակ», վճարի՛ր աշխատավարձը», «Պետք է կերակրեմ երեխաներիս», «Նահանգապե՛տ, օգնի՛ր, տասնյակներ ենք», «Օգնեք կանչել թղթակիցներին, տեղացի չեմ»։

Կուզնեցովը երկու ամիս աշխատել է շինարարությունում, սակայն դրա դիմաց գումար չի ստացել։ 




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.