11:37 18 հոկտեմբերի, 2013Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երեք ակումբներ ցանկանում էին ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։
Mundo Deportivo-ի համաձայն՝ եվրոպական մեծ ակումբներից մեկը Adidas ընկերության օգնությամբ ցանկանում էր 250 միլիոն եվրոյով ձեռք բերել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին։ Հենց այդքան է կազմում 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ Սակայն բանակցությունները վերջին պահին ընդհատվել են եւ կատալոնական ակումբն այդպես էլ չի ստացել պաշտոնական առաջարկ։
Հիշեցնենք, որ Մեսին ապաքինվել է վնասվածքից եւ կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.