09:52 18 հոկտեմբերի, 2013Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ապաքինվել է վնասվածքից եւ մարզվում է ընդհանուր խմբում։ 26-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, հաղորդում է Sport.es-ը։
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Պատրաստ եմ վերադառնալ խաղադաշտ»։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը վնասվածք էր ստացել «Ալմերիայի» հետ խաղի ժամանակ։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.