Աշխարհի առաջնություն. Արման Հովիկյանն ավարտեց պայքարը

19:12   17 հոկտեմբերի, 2013

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, հենց առաջին մենամարտում պարտվեց 75 կգ քաշային Արման Հովիկյանը (Հայաստան) եւ դուրս մնաց պայքարից։ 1/32 եզրափակիչում նա մենամարտը 1։2 հաշվով տանուլ տվեց հարավկորեացի Ջեյմին Յոնգին։

Հիշեցնենք, որ 56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/32 եզրափակիչում 3։0 հաշվով պարտության է մատնել Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆային։ Արամ Ավագյանի հաջորդ մրցակիցը կլինի Իտալիայի չեմպիոն Յահին Պարինելոն։

69 կգ քաշային Արման Ամիրխանյանը 1/32 եզրափակիչում 3։0 հաշվով առավելության է հասել իսրայելցի Արտյոմ Մասիլիի նկատմամբ եւ շարունակում է պայքարը մեդալի համար։

46-49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը 1/32 եզրափակիչում պարտվել է կոստառիկացի Դավիդ Ռոդրիգեսին։

64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը նույնպես 1/32 եզրափակիչում պարտվել է բելառուս Եվգենի Դոհալյավեցին։

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 18-ին 1/16 եզրափակիչից։ Նույն օրն առաջին մենամարտը կանցկացնի նաեւ ռուսաստանցի Միշա Ալոյանը։

60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 20-ին կմենամարտի 1/16 եզրափակիչում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.