14:44 17 հոկտեմբերի, 2013Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող բռցնքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս եկավ Հայաստանի երրորդ ներկայացուցիչը։ 69 կգ քաշային Արման Ամիրխանյանը 1/32 եզրափակիչում 3։0 հաշվով առավելության հասավ իսրայելցի Արտյոմ Մասիլիի նկատմամբ եւ շարունակում է պայքարը մեդալի համար։
Հիշեցնենք, որ 46-49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը 1/32 եզրափակիչում պարտվել է կոստառիկացի Դավիդ Ռոդրիգեսին։
64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը նույնպես 1/32 եզրափակիչում պարտվել է բելառուս Եվգենի Դոհալյավեցին։
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 18-ին 1/16 եզրափակիչից։ Նույն օրն առաջին մենամարտը կանցկացնի նաեւ ռուսաստանցի Միշա Ալոյանը։
56 կգ քաշային Արամ Ավագյանը ռինգ դուրս կգա հոկտեմբերի 17-ին եւ 1/32 եզրափակիչի մենամարտը կանցկացնի Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆայի հետ։
60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 20-ին կմենամարտի 1/16 եզրափակիչում։
75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում է Արման Հովիկյանը, որը ռինգ դուրս կգա հոկտեմբերի 17-ին։ 1/32 եզրափակիչում նրա մրցակիցն է հարավկորեացի Ջեյմին Յոնգը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.