12:16 17 հոկտեմբերի, 2013ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 38-րդ տեղը։ Հոկտեմբերի 17-ին հրապարակված նոր աղյուսակում Հայաստանի թիմն առաջադիմել է 17 աստիճանով եւ ունի 687 միավոր, տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի կայքից։
Հայաստանի հավաքականը շրջանցել է նաեւ Թուրքիայի թիմին, որը 40-րդ տեղում է։ Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Գերմանիայի հավաքականը շրջանցել է արգենտինացիներին՝ բարձրանալով երկրորդ տեղ։ Չորրորդ տեղում են կոլումբացիները, իսկ հինգերորդում՝ բեյգիացիները։ Իտալիայի հավաքականը նահանջել է 8-րդ տեղ։
Հիշեցնենք, որ սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի հավաքականի համար։ Նախորդ լավագույն արդյունքն էր 41-րդ տեղը։
ՖԻՖԱ. վարկանիշային աղյուսակ
1. Իսպանիա՝ 1513
2. Գերմանիա՝ 1311
3. Արգենտինա՝ 1266
4. Կոլումբիա՝ 1178
5. Բելգիա՝ 1175
6. Ուրուգվայ՝ 1164
7. Շվեյցարիա՝ 1138
8. Իտալիա՝ 1136
8. Հոլանդիա՝ 1136
10. Անգլիա՝ 1080
11. Բրազիլիա՝ 1078
19. Ռուսաստան՝ 874
21. Ֆրանսիա՝ 870
38. Հայաստան՝ 687
40. Թուրքիա՝ 670
76. Բուլղարիա՝ 487
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.