12:14 20 փետրվարի, 2012Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը չի կարողանում կառուցել թիմի խաղը, գրում է The Telegraph-ի սյունակագիր Հենրի Վինտերը։
«Վիլաշ Բոաշը երիտասարդ տղայի էր հիշեցնում, ով փորձում է սովորել շախմատ խաղալ։ Նա անօգնական տեսք ուներ եւ չգիտեր, թե ինչպես պետք է հաղթահարել բիրմիգեմցիների արգելքը»,- Վինտերը նման գնահատական է տվել պորտուգալացուն «Բիրմինգեմի» հետ գավաթային հանդիպումից հետո։ Այդ խաղում լոնդանցիները դժվարությամբ խուսափեցին պարտությունից եւ խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։
«Այս ոչ ոքին «Չելսիի» համար հավասարազոր էր պարտության, ինչն ավելի մեծացրեց անվստահությունը Վիլաշ Բոաշի հանդեպ։ Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե ինչպես է մարզիչը դուրս գալու այս դժվար իրավիճակից, սակայն այդ ժամանակը կարող է եւ չլինել, եթե «Չելսին» շարունակի այսքան անհաջող հանդես գալ։
Հեղինակի կարծիքով Վիլաշ Բոաշը պետք է շատ արագ լուծում գտնի այս խնդրին, այլապես «Չելսիի» ղեկավարները կարող են կտրուկ քայլերի դիմել։ Բացի այդ, պոտուգալացուն չեն վստահում նաեւ «Չելսիի» երկրպագուները, ովքեր «Բիրմինգեմի» հետ հանդիպման ժամանակ վանկարկում էին Ժոզե Մոուրինյոյի անունը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.