18:45 15 հոկտեմբերի, 2013Նեապոլ ժամանած հայ երկրպագուներն Իտալիա - Հայաստանի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ ֆուտբոլ խաղացին իտալացիների հետ: Ընկերական մթնոլորտում անցած հանդիպումն ավարտվեց հայ երկրպագուների վստահ հաղթանակով՝ 5:1 հաշվով: Հանդիպումից հետո իտալացիները ցանկանում էին ռեւանշի հասնել, սակայն հայ երկրպագուները պետք է մեկներին խաղին: Հայաստանի թիմի կազմում էր խաղում նաեւ NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանը, ով խփեց 3 գոլ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին կայանալիք Իտալիա – Հայաստանի խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
NEWS.am Sport-ն Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։







The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.